Ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և դիզայներ Էմիլի Ռատակովսկին գովազդել է Inamorata Woman ներքնազգեստի սեփական բրենդի նոր շարքը: Աղջիկը դեկտեմբերի 13-ին լուսանկար է հրապարակել իր Instagram-օգտահաշվում:

Լուսանկարում 28-ամյա մոդելը կեցվածք է ընդունել սև ժանյակավոր կոմպլեկտով: Ռատակովսկու կերպարի համար ոճաբաններն ընտրել են բնական դիմահարդարումը, արձակ ու թեթևակի գզգզված մազերը, ինչպես նաև բեժ երանգի մանիկյուր:

Զարդերից աղջիկը կրել է ադամանդներով զարդարված իր նշանադրության մատանին և բարակ թևնոց: Երկրպագուների մեծամասնությունը գովաբանել են դերասանուհու արտաքինը: «Դու ընդհանրապես իրակա՞ն ես», «Երազանքների աղջիկ», հիացական խոսքեր են ասել սոցցանցերի օգտատերերը:

https://lurer.com/disc/13-12-19/363993f74f3b9bb10765a5814ca095cc.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել