ԱՄՆ-ում տեղի Է ունեցել The Game Awards-ի պարգևատրման արարողությունը, որտեղ հայտարարվել են 2019 թվականի լավագույն խաղերը:

Ժյուրին տարվա խաղ Է ճանաչել FromSoftware ճապոնական ընկերության Sekiro․ Shadows Die Twice-ը: «Գլխավոր Էքշն-խաղ» անվանակարգում հաղթել Է Capcom ընկերության Devil May Cry-ն: Լավագույն սպորտային խաղը դարձել Է Crash Team Racing Nitro-Fueled-ը: Շարժական սարքերի համար լավագույն խաղի համար մրցանակն ստացել Է Call of Duty Mobile-ը:

The Game Awards-ը համակարգչային խաղերի եւ կիբեռսպորտի ոլորտում ձեռքբերումների պարգևատրման ամենամյա արարողություն Է: 2018 թվականին տարվա խաղ էր դարձել God of War-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել