ՌԴ էստրադային երգչուհի Վալերիայի որդին` Արսենի Շուլգինը, որն ավտովթարի հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում, բուժհաստատությունից դուրս է գրվել, սակայն տուն վերադառնալու ճանապարհին կրկին վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Շուլգինը պատմել է, որ այս անգամ այն մեքենային, որով վերադառնում էր տուն, հարվածել է ավտոբուսը: «Ինչպես երևում է, մեքենա նստել այլևս չի կարելի: Բարեբախտաբար, վնասվածք չեմ ստացել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Արսենի Շուլգինը վթարի էր ենթարկվել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղևորվելիս: Նրա մեքենան սկսել էր սահել ճանապարհին, և երիտասարդը բախվել էր եզրային արգելապատնեշին: Ամենից շատ տուժել է նրա սիրելին, որը հիվանդանոցում է գտնվում բաց կոտրվածքով: Արսենին Վալերիայի և պրոդյուսեր Ալեքսանդր Շուլգինի կրտսեր որդին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել