Bravo.am-ը գրում է.
2019 թվականը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար լի էր հարսանիքներով, սակայն եղան նաեւ ամուսնալուծություններ, որոնք նույնպես չվրիպեցին լրատվամիջոցների ուշադրությունից: Ամենից շատ քննարկված բաժանությունները ներկայացնում ենք ստորեւ:
Սոս Ջանիբեկյան եւ Մադոննա
Դերասան Սոս Ջանիբեկյանը եւ հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այլեւս միասին չեն: Լուրի իսկությունն այս սեպտեմբերին BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է Մադոննան: Հաղորդավարուհին, ինստագրամյան իր էջի Սթորի բաժնում պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե ինչու ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում, գրել է. «Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»: Մադոննան նաեւ հավելել է, որ չի ցանկանում ծավալվել այս թեմայի շուրջ: Զույգի բալիկը` Անաիսը, մեկ տարեկան է:
Ալեքսանդր Բաբասյան եւ Լիլիթ
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի եւ սննդաբան Լիլիթ Բաբասյանի ամուսնալուծության լուրը վերջերս տարածվեց այն բանից հետո, երբ Լիլիթը սոցցանցային իր էջերից հեռացրեց ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխել է նաեւ ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան: Թեմայի շուրջ BRAVO.am-ը փորձել է խոսել դերասանի հետ, սակայն նա որեւէ մեկնաբանություն չի ցանկացել տալ: