ԱՄՆ Սոլքի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ծերունական թուլամտության և Ալցհայմերի հիվանդության հավանական CMS121 և J147 դեղամիջոցները կարող են դանդաղեցնել ծերացումը առողջ մկների մոտ` արգելափակելով ուղեղի բջիջների վնասվածքը: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Կրծողների փորձարարական խմբին տրվել է CMS121 կամ J147՝ բուսական միացությունների վրա հիմնված նյութեր, որոնք ի վիճակի են պահպանելու նեյրոնների գործառույթը ծերացման կամ Ալցհեյմերի հիվանդության դեպքում: Բուժման պահին կենդանիների ինն ասական են եղել, ինչը համարժեք է մարդու մոտ ուշ միջին տարիքին: Չորս ամիս անց ստուգել են մկների վարքագիծը և հիշողությունը և վերլուծվել են ուղեղի գենետիկ և մոլեկուլային մարկերները:

Փորձարարական խմբի մկները ավելի լավ արդյունքներ են ցույց տվել հիշողության թեստերում, քան այն կենդանիները, որոնք դեղամիջոցը չեն օգտագործել: Նրանց մոտ նկատվել են նաև փոփոխություններ բջջային և մոլեկուլային մակարդակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել