Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու համար կյանքի իմաստի ձեռքբերումը սերտորեն կապված է ինքնազգացողության և երկարակեցության հետ, գրում է Journal of Clinical Psychiatry-ն:

Փորձագետներն իրականացրել են եռամյա ուսումնասիրություն, որին մասնակցել են 21-ից 100 տարեկան 1042 մարդ: «Փորձարկվողներից» յուրաքանչյուրը պետք է խոսեր օրվա իմաստը գտնելու մասին:

Դրանից հետո փորձագետները գնահատել են նրանց առողջական վիճակը տվյալ պահին և տարիքների հարաբերակցությունը՝ կենսաբանական և «ըստ անձնագրի»:

Փորձը ցույց է տվել, որ կյանքի իմաստի առկայությունը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը, մինչդեռ իմաստի որոնման գործընթացը կապված է ապրումների և առողջության վատթարացման հետ:

«Նրանք, ովքեր կյանքի իմաստ ունեն՝ ավելի երջանիկ և առողջ են, քան նրանք, ովքեր չունեն դա»,- ասել է ուսումնասիրության ղեկավար, հոգեբուժության և նեյրոգիտության պրոֆեսոր Դիլիպ Ջեսթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել