Տղամարդու սեռական օրգան հիշեցնող հազարավոր ձկներ ողողել են Կալիֆոռնիա նահանգի Դրեյքս լողափը:
Մասնագետները հավատացած են, որ սրա պատճառը ուժգին փոթորիկներն են, որոնք էլ դուրս են բերել այս արարածներին լողափ:

25-սանտիմետրանոց այս ծովային արարածները կարծես վարդագույն նրբերշիկներ լինեն, որոնք ավազի վրա թողնում են լատինական այբուբենի U տառը:
Առնանդամ հիշեցնող ձկները հայտնաբերել է կենսաբան Իվան Փարը դեկտեմբերի 6-ին, երբ տեղի է ունեցել փոթորիկը:
Այս արարծները 25 տարի ապրում են, սնվում են մանրէներով, իսկ Վիետնամում դրանց ուտում են և 1 կգ համար կարող են վճարել 200-300 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


