ԺԸ դարում, երբ չկար Հայոց պետություն և ազգային առաջնորդությունն իրականացնում էր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` համախորհուրդ ազգային գործիչների հետ, աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում ճիշտ կողմնորոշում ունեցանք: Եվ դարեր շարունակ արժանապատիվ փոխհարաբերություններ ձևավորվեցին հյուսիսային հավատակից Տերության հետ: Եղան պահեր, երբ հավատակից բարեկամը փորձեց չարաշահել հայոց անկեղծ նվիրումն ու սերը` ազգս հայոց ի դեմս իր երանաշնորհ Հովվապետի` Խրիմյան Հայրիկի, ժայռացավ ընդդեմ հյուսիսից եկող ալիքների, որոնք էլ զարնվելով Հայոց ապառաժ կամքին փշուր-փշուր եղան... Եվ փոխվեց վերաբերմունքը հյուսիսային մեր Բարեկամի, շարունակվեցին արժանապատիվ փոխհարաբերությունները... Այսօր վերստին աշխարհաքաղաքական ծանրագույն ժամանակներ ենք ապրում, և մեզանից կողմնորոշում են ակնկալում: Գայթակղությունները շատ են, բայց պետք է իրապաշտ հեռատեսություն ունենալ: Մնում ենք աղոթող, որ մեր դարավոր բարեկամությունն անսասան մնա և մեր պատմության նորագույն ժամանակներում շարունակվեն արժանապատիվ փոխհարաբերությունները մեր հյուսիսային բարեկամ Երկրի հետ: Լռենք և ունկնդրենք Հայոց պատմության իմաստուն պատգամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել