Armdaily.am-ը գրում է.

Եթե ամսվա 13-րդ օրը ուրբաթ է, տարածված արևմտյան սնահավատության համաձայն՝ այդ օրը պետք է պատրաստ լինել և զգույշ մնալ անհաջողություններից։ Բժշկության մեջ սա համարվում է ֆոբիա և հաճախ անվանվում «պարասկևիդեկատրիաֆոբիա»։ Տերմինն առաջարկել է ամերիկացի հոգեթերապևտ Դոնալդ Դոսեյը, որը բառը կազմել է հունարեն՝ παρασκευή (հինգշաբթի) և δεκατρία (տասներեք) բառերից։ Դոսեյը այս երևույթը ուսումնասիրել է որպես իր՝ անխելամիտ վախերի թերապիայի մի մաս։ Նրա խոսքերով՝ «եթե դուք կարողանաք այս բառը սահուն ասել մի քանի անգամ, ապա ձեր վախը ուրբաթ 13-ի հանդեպ կանհետանա»։ 

«Ուրբաթ 13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։

Բազմաթիվ ժամանակակից պատմություններ պնդում են, որ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը ձերբակալել և մահապատժի էր ենթարկել Տամպլիեր կոչվող ասպետների մեծ մասին։ Նրանց ձերբակալությունը կազմակերպվել էր միաժամանակ՝ 1307թ. հոկտեմբերի ուրբաթ 13-ին։ Հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել անհաջողություն բերող «ուրբաթ 13»-ի պատմությանը։

Այս հարցում, սակայն, ամենասնահավատ ազգը ամերիկացիներն են: Նյույորքյան երկրնաքերերից շատերը չունեն 13-րդ հարկ, հիվանդանոցներում չես գտնի թիվ 13 հիվանդասենյակ, իսկ որոշ ամերիկյան ավիաընկերություններ չվացուցակից ընդհանրապես հանում են 13 թիվը: Նույնիսկ ամերիկյան ռազմածովային ուժերն այդ օրը նավեր չեն ուղարկում հեռավոր նավարկության:

Հայտնի է, որ այս օրը 20 միլիոն սնահավատ ամերիկացիներ տանից դուրս չեն գալիս, հրաժարվում են ոչ միայն գնումներից, այլև հեռավոր ճանապարհորդություններից: Ըստ որոշ տվյալների` ԱՄՆ-ն կրում է մոտ 800-900 միլիոն դոլարի վնաս նման օրերին, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունն աշխատում է մնալ տանն ու ոչ մի տեղ դուրս չգալ: Որոշ ամերիկյան խանութներ այս օրերին հատուկ զեղչեր են անում, որպեսզի գոնե մի կերպ ապահովեն օրվա եկամուտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել