Tert.am-ը գրում է.

Անցումը խորհրդարանական կառավաման մոդելին ենթադրում էր, որ Հայաստանում պետք է բարձրանար օրենսդիր մարմնի դերն ու նշանակությունը, ինչը թույլ կտար ամրապնդել երկրում ժողովրդավարության հիմքերը, բարձրացնել երկրի կառավարման արդյունավետությունը:

Այն, ինչին ականատես ենք դառնում արդեն մեկ տարի շարունակ, որևիցե կերպ չի տեղավորվում ի սկզբանե եղած ակնկալիքների շրջանակներում:

Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ կազմավորվեց «նոր» Հայաստանի պառլամենտը: Սահմանադրական կարգի տապալման արդյունքում ի հայտ եկած խորհրդարանը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է դառնար Հայաստանի զարգացման հիմնական գրավականներից մեկը, այսօր իրենից պրակտիկորեն ոչինչ չի ներկայացնում. Հայաստանում երբեք օրենսդիր իշխանությունն այսքան զրոյացված չի եղել, որքան այսօր՝ «նոր» Հայաստանի ժամանակներում:

Չնայած ոմանք կարող են պնդել, որ Ազգային ժողովի աշխատանքի օգտակար գործողության գործակցի մասին լիարժեքորեն դատելը կամ, առավել ևս, «վերդիկտ» կայացնելը վաղ է, սակայն  անվիճելի է, որ նման տեսակետը, մեղմ ասած, այնքան էլ անխոցելի չէ, քանի որ առնվազը տենդենցների իմաստով մեկ տարին լիովին բավարար է՝ հասկանալու համար, թե, առհասարակ, ինչ է պետք ակնկալել այս կամ այն պետական կառույցից և որքան:

Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը (այն արդյունք է Փաշինյանի առաջացրած էյֆորիայի ազդեցության տակ արված չգիտակցված համաժողովրդական ընտության, որի հետևանքով ընդդիմության ներկայացվածությունը կրում է խիստ սիմվոլիկ բնույթ) այս ընթացքում հասցրել է լիովին ապացուցել  իր անմեղսունակությունը, ինչը, թերևս, հակառակ չէ ֆիզիկայի օրենքներին՝ հաշվի առնելով այն, թե ինչ կազմ ու «բաղադրություն» ունի այնտեղ հեգեմոն դիրքեր զբաղեցնող «Իմ քայլը» կուսակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել