Ամերիկացի աշխարհահռչակ գրող և «Ֆարենհայտի 451 աստիճանը» և «Մարսի ժամանակագրություն» գրքերի հեղինակ Ռեյ Բրեդբերին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 20-ին։ Ներկայացնում ենք 20-րդ դարի գլխավոր երազողներից մեկի լավագույն մտքերը։
- Երբ մարդը 17 տարեկան է, նա գիտի ամեն ինչ։ Եթե նա 27 տարեկան է և առաջվա նման ամեն ինչ գիտի, ապա նշանակում է, որ նա դեռ 17 տարեկան է։
- Գրքերն այրելուց ավելի վատ հանցանք էլ կա։ Օրինակ՝ դրանք չկարդալը։
- Առաջին բանը, որ կյանքի ընթացքում իմանում ես, այն է, որ հիմար ես։ Վերջին բանը, որ իմանում ես, այն է, որ նույն հիմարն ես մնացել։
- Բարությունը և խելքը ծերության նշաններ են։ 20 տարեկանում աղջիկներին ավելի հետաքրքիր է լինել անսիրտ և թեթևամիտ։
- Պատերազմում ընդհանրապես չեն հաղթում։ Բոլորը միայն պարտվում են, և ով վերջում է պարտվում, խաղաղություն է խնդրում։
- Երբ կյանքը հիասքանչ է, ապա կարիք չկա նրա համար վիճաբանելու։
- Սերն այն է, երբ ինչ-որ մեկը կարող է մարդուն վերադարձնել իր ինքնությունը։
- Չարությունը միայն մեկ ուժ ունի, և այդ ուժը մենք ինքներս ենք տալիս նրան։
- Ժպտա և հաճույք մի պատճառիր դժբախտությանը։
- Երբ անընդհատ մարդկանց մոտ ես ապրում, նրանք ոչ մի գրամ չեն փոխվում։ Դուք զարմանում եք նրանց մեջ եղած փոփոխություններից, երբ բաժանվում եք նրանցից երկար ժամանակով, տարիներով։
- Մահն իմ հավիտենական պայքարն է։ Ես նրա հետ պայքարի մեջ եմ մտնում իմ յուրաքանչյուր պատմվածքում, վեպում, պիեսում... Մահ։ Ես նրա դեմ կպայքարեմ իմ ստեղծագործություններով, իմ գրքերով, իմ երեխաներով, որ թողնելու եմ ինձանից հետո։
- Էլեկտրոնային գրքերը ապագա չունեն։ Նրանք այրված բենզինի բույր ունեն։
- Եթե մարդը օր ու գիշեր մտածեր մահվան մասին, ապա կվերածվեր Վուդի Ալենի։
- Ես չեմ փորձում գուշակել ապագան, ես փորձում եմ այն կանխարգելել։
- Այո, մենք բավականաչափ ազատ ժամանակ ունենք։ Բայց ունե՞նք բավականաչափ ժամանակ մտածելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել