Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Է Time հանդեսի վարկածով 16-ամյա Գրետա Թունբերգին «Տարվա մարդ-2019» ճանաչելը՝ Էկոակտիվիստուհու հաղթանակը համարելով «անհեթեթություն», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պարզապես անհեթեթություն Է: Գրետան պետք Է աշխատի զայրույթը կառավարելու իր խնդրի վրա, այնուհետեւ ընկերոջ հետ գնա կինո՝ դիտելու հին բարի ֆիլմ: Հանդարտվի՛ր, Գրետա, հանդարտվի՛ր»,- գրել Է Թրամփն իր Twitter-ում՝ այդ կերպ մեկնաբանելով անվանակարգում Թունբերգի հաղթելու վերաբերյալ հաղորդագրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել