168..am-ը գրում է.

«Եվրանեսթ»  ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ամփոփելով «Եվրանեսթում»   դեկտեմբերի 7-10-ը հայկական պատվիրակության աշխատանքները և Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերի բովանդակությունը, նշեց, որ Ադրբեջանի պատվիրակությունն այնտեղ հայտարարել է, թե իբր ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ կան, ինչը լուրջ չի  ընկալվել:

«Բոլորը գիտեն, թե ՀՀ-ում ինչպիսի քաղաքական գործընթացներ են, և թե Ադրբեջանում ինչպիսի քաղաքական վարչակարգեր կան: Իրենց կողմից ասվածը պարզապես ռեպլիկ էր, թե՝ «եկեք չխոսենք քաղաքական հետապնդումների մասին, որովհետև ՀՀ-ում դրանք շատ են»: Դա արձագանք էր մեր ելույթներին, որոնցում կոշտ քննադատել էինք Ադրբեջանին, այդ թվում՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Հիշեցրել էինք նաև Ալիևի այն հայտարարությունը, որ Եվրոպան իսլամաֆոբիայով է տառապում, որ Եվրոպայում կանանց տղամարդկանցից չեն տարբերում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «Եվրանեսթում»  կատարված աշխատանքներին՝ Միքայել Զոլյանն ասաց, որ ԵՄ-ն ունի մի շարք մարտահրավերներ. «Այս իմաստով եվոպացիներին պետք են հաջողության պատմություններ, և Հայաստանը հաջողության պատմություններից մեկն է։ Իհարկե, Արևելյան գործընեկությունը միակ գործոնը չէ, որը օգնել է ՀՀ-ում դրական փոփոխություններ կատարել, սակայն դեր խաղացել է, որի մասին ելույթումս խոսել եմ»,- շեշտեց Զոլյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել