Tert.am-ը գրում է.

Կարծում եմ, որ իզուր են մեծամասնության կոչերն ընդդիմությանը՝ քվերակել կողմ այս նախագծերին, կան չգրված կանոններ. Ընդդիմությունը, որպես կանոն, բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին կողմ չի քվեարկում: Այս մասին վարկային համաձայնագրերը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հիմա այդպես է, մենք էլ որ ընդդիմություն լինենք վաղը կամ մյուս օր, մենք էլ ենք այդպես անելու: Սա նորմալ է, ֆիքսենք: Շատ լավ է, որ ընդդիմությունը գլխով հավանության նշան է անում: Սա հավաստում է, որ փաստարկներն իրականում կապ չունեն»,- ասաց Աժ նախագահը:

Նրա խոսքով՝ այս վարկային համաձայնագրերը, որքան էլ, որ տարօրինակ հնչեն, տնտեսագիտության հետ, իհարկե, կապ ունեն, բայց մեծ հաշվով տնտեսագիտության մասին չեն: «Այս վարկային համաձայնագրերի կոնտեքստը քաղաքական է: Մեր գործերն էնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող, շատ էժան փող: Մենք այնպիսի առաջընթացներ ենք արձանագրել տարբեր բարեփոխումների գծերով, մեր երկրի վստահությունը, կայունությունը, կանխատեսելիությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների համար այնքան է աճել, որ իրենք գիտեն, որ թեև մենք իրենց պարտք ենք փող՝ 5 տոկոսով, առաջարկում են մեզ փող՝ 1.6 տոկոսով, թվերը պայմանական եմ ասում»,- ասաց Միրզոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել