Որքան էլ որ տղամարդն ասի, որ կրծքերի չափսը կարևոր չէ, միևնույն է, նրանք մեծ ուշադրություն են դարձնում դրանց։ Այո՛, գեղեցիկ կառուցվածքը և մեծ կրծքերը շատ գայթակղիչ են։
Սակայն զգույշ եղեք ձեր ցանկություններում, քանի որ կանայք երբեմն պատրաստ են ամեն ինչի, որպեսզի գրավեն տղամարդկանց ուշադրությունը։
Շեյլա Հերշի
Բրազիլուհին որոշել է հակառակվել բոլոր կանոններին և իր հպարտությունը դարձնել ոչ թե հետույքը, այլ կրծքերը։ 9 վիրահատություններից հետո վիրաբույժները զգուշացնում էին նրան, որ կրծքերը կարող են պայթել։ Սակայն Շեյլան նրանց չլսեց, արդյունքը նրան ամբողջովին բավարարում էր։
Մայրա Հիլիս
32-ամյա գերմանուհին արդարացիորեն արժանացել է ամենամեծ սիլիկոնային կրծքեր ունեցողի տիտղոսին։ Եվ բնականաբար, նաև ամենածանրերի. կրծքերի ընդհանուր քաշը հասնում է 20 կգ-ի։ Թեև աղջիկը պաշտում է իր կրծքերը, այնուամենայնիվ, երբեմն բողոքում է մեջքի ցավերից և վատ քնից։ Քնել հնարավոր է միայն կողքի վրա։
Իռեն Ֆերարի
Մի շարք վիրահատություններ անելուց և 10 համարին հասնելուց հետո կինը կանգ չի առել, նա փոքրացրել է իր կոնքերը, մեծացրել է հետույքը և փոխել է քթի ձևը։ Այսպիսի կերպարանափոխությունը Իռենին ոչ միայն հիացական հայացքներ պարգևեց, այլ նաև հայտնի դարձրեց։
Տինգ Հիաֆեն
Այս չինուհին իր կամքին հակառակ է դարձել աշխարհի ամենամեծ կրծքեր ունեցողներից մեկը։ Այդպես է որոշել բնությունը։ Մանուկ հասակում նա ոչնչով չէր տարբերվում մնացած երեխաներից, սակայն երբ սկսեց հասունանալ, նրա կուրծքն ընդամենը կես տարվա ընթացքում անհավանական չափսերի հասավ․ յուրաքանչյուրը կշռում էր 10 կգ։
Սաբրինա Սաբրոկ
Նրա իրական անունը Լորենա Ֆաբիանա Կոլոտա է։ Արգենտինացի երգչուհին, հեռուստահաղոդավարուհին, մոդելը և պրոդյուսերը հայտնի է ողջ աշխարհով, սակայն ոչ միայն իր ելույթներով։ Խնդիրն այն է, որ, ի տարբերություն Տինգայի, բնությունը նրան փարթամ կառուցվածք չի պարգևել, սակայն նա շատ շտապ շտկել է դա։ Ասում են, որ նրան 15 անգամ վիրահատել են։ Ճիշտ է, թե ոչ՝ հայտնի է միայն Սաբրինային։