Bravo.am-ը գրում է.

Մոդել, գեղեցկության մրցույթների մասնակից Լիլիթ Մարտիրոսյանը զավեշտալի պատմության մեջ է ընկել: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ նրան նույնացնում են մեկ այլ մոդել Լիլիթ Մարտիրոսյանի հետ, ով հանրությանն առավել հայտնի է որպես Լիլի Մորտո: Թեեւ երկուսն էլ բարձրաձայնել են խնդիրը, ռուսական կայքերը ոչ միայն հերքում չեն տպագրել, այլեւ շարունակում են տարածել մեծ սուտ, թե գյումրեցի մոդելը հերիք չէ վիրահատությունների է դիմել, մի բան էլ դրա համար չի ներվում սեփական ընտանիքի կողմից: Լիլիթ Մարտիրոսյանը BRAVO.am-ին պատմել է, թե որտեղից է սկսվել այս ամենը, նաեւ տեղեկացրել է իր հետագա քայլերի մասին:

Ըստ նրա՝ կայքերը միացրել են իր եւ Լիլիի կենսագրականները՝ առանց պարզելու լուրի իսկությունը.«Նյութերի սկզբում գրված է, որ ես Գյումրիից եմ, ունեմ նկարելու տաղանդ, իսկ հետո՝ իբրեւ ես դիմել եմ տարբեր վիրահատությունների, փոխել եմ անունս, որովհետեւ Հայաստանում ինձ չեն ընդունել: Կողք կողքի դրված են իմ եւ Լիլիի լուսանկարները՝ գրությամբ, թե ես փորձել եմ նմանվել իմ սիրելի բարբի տիկնիկին»:

Նյութերը կարդալուն պես մոդելը հայտարարել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել.«Ես իմ պաշտոնական էջերում հայտարարություն տարածեցի, որ այս տեղեկությունը սուտ է: Տարբեր լրատվամիջոցներ անդրադարձան, բայց անօգուտ: Գրել եմ այն լրատվամիջոցներին, ովքեր տարածում են այդ սուտը, բայց պատասխան չի լինում: Զրուցել եմ տարբեր լրագրողների, իրավաբանների հետ, բայց լուծում դեռ չենք գտնում: Այս սուտն աստիճանաբար ավելի է տարածվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել