Խոյ

Ձեր փոփոխական տրամադրությունը կարող է փչացնել սիրելիի հետ երկար սպասված հանգստյան օրերը: Մտածեք, թե որն է ձեզ համար առավել կարևոր: Աստղերը խորհուրդ են տալիս հանգստանալ և մտովի ցրվել աշխատանքից:

Ցուլ

Այս շաբաթ ստիպված կլինեք առաջնորդվել սիրելիի ցանկություններով և պահանջներով: Լավ է, եթե դրանք ձեզ մոտ համընկնում են: Այժմ այն ժամանակն է, երբ հեշտ եք տրվում գայթակղություններին, ուստի զգույշ եղեք:

Երկվորյակ

Հեռու մնացեք ավելորդ անկեղծությունից, դա կարող է վնասել ձեզ: Ձեր սիրային հարաբերություններն այժմ ձեզնից չեն կախված, ուստի հնարավոր չէ դրանք կառավարել:

Խեցգետին

Շաբաթը խոստանում է հագեցած լինել: Ստիպված կլինեք լարվել, որպեսզի հասցնեք ամեն ինչ: Ձեր կյանքը լի է կրքերով, ուստի առաջնորդվեք սրտով, սակայն հիշեք, որ ձեր կողքին մի մարդ է, ում հետ կարող եք ամուր ընտանիք կազմել:

Առյուծ

Այս շաբաթ ձեզ հաճելի նորություն է սպասվում: Այն մարդը, ում դուք հավանում եք, նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը և կփորձի ձեզ զարմացնել: Ուրբաթ օրվա համար պլաններ մի կազմեք, քանի որ ձեզ գուցե անսպասելի առաջարկ է սպասվում:

Կույս

Զգացմունքները, որոնք ըստ ձեզ մարել էին, կրկին նոր շունչ կառնեն: Դրանց հետ կգան բազմապիսի ապրումներ, կրքեր և վեճեր:

Կշեռք

Այս շաբաթը ձեզ շատ երկար կթվա: Մթնոլորտի փոփոխությունը, նոր հանդիպումները, անսովոր իրադարձություններն անհետ չեն կորի: Գուցե հիասթափվեք այն մարդուց, ով ձեր կողքին է: Բայց հիշեք՝ ամեն ինչ դեպի լավն է գնում:

Կարիճ

Շաբաթը շատ ուրախ կսկսվի, պատրաստ եղեք ուրախանալ և զարմանալ: Անմիջական եղեք և մի մոռացեք արժանի ուշադրություն հատկացնել ծանոթների և հարազատների հանդեպ:

Աղեղնավոր

Շաբաթը խոստանում է շատ հետաքրքիր լինել: Կլինեն անսպսելի հանդիպումներ և երկար սպասված նորություններ, գուցե ինչ-որ մեկը կիսվի ձեզ հետ իր գաղտնիքով: Հանգստյան օրերին անակնկալ է սպասվում սիրած մարդուց:

Այծեղջյուր

Շաբաթվա սկիզբը հնարավորություն կտա սթափ տեսնել, թե ով է ձեր կողքին: Գուցե շատ բան առաջին անգամ տեսնեք, սակայն մի շտապեք եզրակացություններ անել: Գուցե հանգստյան օրերին ձեր կյանքում փոփոխություններ լինեն:

Ջրհոս

Ժամանակն է հիշել, թե որքան գեղեցիկ, հմայիչ և հետաքրքիր եք դուք: Մի մոռացեք դրա մասին, և ամեն բարդույթ կմոռացվի: Գուցե այս շաբաթ նոր մարդու հետ ծանոթանաք:

Ձկներ

Այս շաբաթ շատ կլինեն անսպասելիությունները, որոնցից կարող եք օգտակար բան քաղել: Չհանդուրժեք այն իրավիճակները, որտեղ ձեզ նեղացած կամ վիրավորված կզգաք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել