ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում  և ընդգծել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները և այդ համատեքստում ընդգծել Արդարադատության նախարարության կատարած աշխատանքների էական նշանակությունը:  

Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է քրեական արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակում համագործակցելու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2020 թվականին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին՝  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցության հնարավորությունները:

Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան վերը նշված ոլորտներում համագործակցութունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել