Ուկրաինայում 2-3 տարի հետո սկսելու են մոտ 500 դոլարով տուգանել քաղաքացիներին՝ լեզվական օրենսդրությունը խախտելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պետական լեզվի պաշտպանության գծով կառավարության ներկայացուցիչ Տատյանա Մոնախովան, հայտնում է УНИАН-ը:

Նա նշել է, որ օրենսդրության խախտում է համարվում հանրային տարածքում ուկրաիներենի դիտավորյալ անտեսումը, այդ թվում՝ պետական հիվանդանոցներ և պոլկլինիկաներ դիմելու ընթացքում: Մոնախովան նաև նշել է տուգանքների չափը՝ 145-500 դոլար:

Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ պետական լեզվի մասին օրենքը չի նախատեսում տուգանք առօրյա հաղորդակցության մեջ ուկրաիներենից հրաժարվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել