Tert.am-ը գրում է.

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ըստ էության երեկ պետաիրավական հանձնաժողովում վերախմբագրվել է նախագիծը, կոնցեպտուալ փոփոխությունների չի ենթարկվել, և քանի որ երեկ քննարկվել է, այժմ ավելացնելու ոչինչ չունի:

Ելույթով հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այս նախագիծը որևէ ձևով չի նպաստում Սահմանադրական դատարանում, նրանց ասած, քաղաքական իշխանության կողմից բարձրացված ճգնաժամի լուծմանը: «Նախ բազմիցս ասացինք, որ նման ճգնաժամ գոյություն չունի, ձեր կողմից ներկայացված խնդիրները որևէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով լուծման հետ, արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ձեր նպատակների և ձեր ընտրած միջոցների միջև անդունդը անընդհատ մեծանում է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել