Armdaily.am-ը գրում է․
«Իմ քայլի» պատգամավոր, Ժողովուրդ օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը բալիկի է սպասում։ Armdaily.am-ի հետ զրույցում Թովմասյանն ասաց, որ երեխան կծնվի փետրվարի վերջերին կամ մարտի սկզբին։
Հարցին, թե արդեն գիտեն երեխայի սեռը և անուն որոշել են, պատգամավորը պատասխանեց.«Այո, տղա է, բայց անուն դեռևս չենք ընտրել»։
Դիտարկմանը, թե արդյոք դա Փաշինյանի 5 մլն-ին հասնելու քայլերից է, պատգամավորը կեսկատակ նկատեց. «Այո, ես գործով եմ ձգտում՝ հասնելու 5 մլն բնակչություն ունեցող երկրի: Կարծում եմ՝ օրինակս պիտի վարակիչ լինի»։
Նշենք, որ պատգամավորի առաջնեկն աղջիկ է. նա ծնվել է 2018 թվականի մարտի 20-ին։
Նյութի աղբյուր՝ http://armdaily.am/?p=73069&l=am&fbclid=IwAR2FpjtynXq5KACuOs5B1lmQsY6AH723WBsyKvjBeR2aa9XCsqndhdF9whc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել