Խրվել գիշերվա մեջ, ինչպես, երբեմն, գլխակախ խրվում ես մտքերում` ու հենց այսպես ամբողջ էությամբ լինել գիշերում ներծծված:

Շուրջդ մարդիկ են քնած: Փոքրիկ կատակերգություն, անմեղ ինքնախաբկանք, իբր նրանք քնած են տներում, ամուր անկողիններում, ամուր տանիքի տակ, ձգված կամ ծնկները ծալած սավանների տակ, ծածկոցների տակ. իսկ իրականում նրանք միասին են այնպես, կարծես երբևէ միասին չէին եղել , և հետո  նորից, անապատային վայրում, ճամբարում` բաց երկնքի տակ, անթիվ մարդիկ, ամբողջ մի բանակ, ամբողջ մի ժողովուրդ, նրանց գլխավերևում սառը երկինքն է, նրանց ոտների տակ` սառը հողը, նրանք  քնել են այնտեղ, որտեղ կանգնած էին, հենված, գլուխը թեք, հանգիստ շնչելով: Իսկ դու արթմնի ես, դու պահակներից մեկն ես, և որպեսզի տեսնես մյուսներին թափահարում ես տաք հրահանը, որ կողքիդ  վառելափայտի կույտից ես վերցրել:

_Ինչո՞ւ ես անքուն:

_Ասված է, չէ՞, որ մեկը պետք է պահակ կանգնի: Մեկը արթմնի պետք է լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել