Armdaily.am-ը գրում է.
Վերջին օրերին մայրաքաղաքում առկա խցանումների պատճառները շատ են։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը։
«Պատճառները շատ են՝ այդ թվում եղանակային պայմանները, մեքենաների քանակը, վթարները, ինչպես նաև նախատոնական օրերը, բնականաբար նախատոնական օրերին մարդկանց հոսքը շատ է, գնումներ են իրականացնում և այդ հատվածներում երթևեկությունը ծանրաբեռնված է։ Սոկորական ժամերի ոնց որ երթևեկությունը այդքան էլ ահավոր չէ, ոնց որ նախկինում էր ծանրաբեռնված աշխատանքի գնալու և աշխատանքից վերադառնալու ժամերին քաղաքի երթևեկությունը, հիմա ևս ծանրաբեռնված է»,- ասաց նա։
Քեյանի խոսքով խցանումները հատկապես շատ են լինում անձրևոտ օրերին և ձյան գալու ժամանակ. «Դա կախված է վարորդների տվյալ եղանակներին երթևեկության փորձ չունենալու հետ, քանի որ շատերը մգեցված ապակիներով են երթևեկում՝ տեսանելիությունը վատ է, քաղաքում լուսավորությունը վատ է»։
Քեյանը նաև նշեց, որ նախորդ տարիներին ևս այս շրջանում խցանումներ եղել են։