The Vagina Museum-ը աշխարհում առաջին թանգարանն է, որտեղ ցուցադրված են կանացի սեռական օրգաններ: Ծրագրի գաղափարը դեռևս 2017-ից կար, սակայն իրագործվեց այս տարի Լոնդոնում:


Ծրագրի ղեկավարը Ֆլորենս Շեխտերն է, ով գիտական կապի մասնագետ է: Նրան օգնում են կուրատոր Սառա Քրիդը և Զո Ուիլյամսը.

«Մենք ուզում ենք տեսնել մի աշխարհ, որտեղ ոչ ոք չի ամաչի իր մարմնից, բոլոր մարդիկ ունեն իրենց անատոմիան, և մարդկությունը պետք է աշխատի կառուցել հասարակություն, որն ազատ է և հավասար իրավունքներ ունի»:

Картинки по запросу butterfly

Առաջին ցուցահանդես

Թանգարանի առաջին ցուցահանդեսն անցկացվում է «Առասպելներ. առասպելներ հեշտոցի մասին և ինչպես վարվել դրանց հետ» թեմայով: Այն, ինչպես և շատ այլ ցուցահանդեսներ, կրթական բնույթ ունի: Դրա նպատակն է վերացնել ամենատարածված սխալ պատկերացումները կանանց անատոմիայի վերաբերյալ. թե ինչպիսի տեսք ունի այն, ինչ հոտ է գալիս, ինչպես են անցնում ամսականները, ինչպես նաև սեռական կյանքի և հակաբեղմնավորման խնդիրների մասին:


Սառա Քրիդը՝ ցուցահանդեսի ղեկավարը, պարզաբանում է, որ կանանց սեռական օրգանների մազերը այդքան էլ ահավոր չեն, ինչպես որ մարդիկ են ներկայացնում: 

Ներկայումս ցուցահանդեսը դեռևս բաց է, և մուտքն անվճար է:

Այցելության համար տարիքային և սեռային խտրականություն չկա: 

Картинки по запросу chair

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել