Ներկա գների պայմաններում, հատկապես Երևանում ամբողջ աշխատանքային օրվա դիմաց 70-80 հզ դրամ աշխատավարձ տալը պետք է օրենսդրորեն չհամարվի աշխատատեղ, իսկ տվյալ մարդուն մետք չէ համարել ոչ գործազուրկ: Դա ընդամենը գոյատևման գումար է, 4 հոգանոց ընտանիքի նորմալ ապրելու համար պետք է ամսական կտրվածքով գոնե 400 հզ դրամ գումար: Ինչքան էլ ասենք՝ այսինչ ցուցանիշով ունենք այսքան կամ այնքան աճ, մարդը պետք է իր վրա զգա սոցիալական վիճակի բարելավումը, հակառակ պարագայում արտագաղթը շարունակվելու է, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, հիմա մարդիկ իշխանություններին հայհոյելու չեն գնում, կամ գոնե մինչ այս պահն այդպես է: Արժանապատիվ աշխատավարձ ունենալու համար կարելի է անցնել ժամավճարի կամ սահմանել ամբողջական դրույքաչապի բարձր շեմ։ Չի կարող քաղծառայության ավագ մասնագետը կամ պայմանագրային զինծառայողն ավելի քիչ վաստակել, քան տաքսու վարորդը: Տղեք ջան, ցավոք սրտի, այս երկրում բոլորը չէ, որ կարող են աշխատել ՏՏ ոլորտում կամ ունենալ բիզնես հոտառություն:
Հ.Գ. Հատկապես զինծառայության մասին արված իմ գրառումները գրեթե նույնությամբ օրենսդրական նախաձեռնություն դարձան ԱԺ պատգամավորների կողմից, հուսով եմ՝ ժամավճարով աշխատանքի և 13-րդ թոշակ սահմանելու մասով իմ հրապարակային խոսքերը ևս արձագանք կգտնեն: Եթե չկարողանանք սոցիալական վիճակը կարգավորել, մնացած ամեն բան սին է, իսկ վիճակը կարգավորել դեռ չի հաջողվում։