Shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 9-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 14:15-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար գյուղամիջյան ճանապարհին բախվել են Վարդենիկ գյուղի բնակիչ, 54-ամյա Դավիթ Նադարյանի վարած Honda մակնիշի 72 RR 272 համարանիշի և Զոլաքար գյուղի բնակիչ, 22-ամյա Լադիկ Աբրահամյանի վարած ВАЗ 2114 40 մակնիշի 35 GG 388 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Լ. Աբրահամյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 24-ամյա Թաթուլ Հարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել