«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի լսումներ կազմակերպել: Ըստ մեր տեղեկությունների` հիմնական թեման հայաստանյան կրթական համակարգն է լինելու, բայց կիզակետում լինելու է հարցը, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, բայց հանրակրթական բոլոր վայրերում շարունակում են ղեկավարել ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ներկայացուցիչները:

Մեր տեղեկություններով` իմքայլականները փորձելու են իրենց լսումների միջոցով ապացուցել այն թեզը, որ կրթությունը չպետք է քաղաքականացնել ու ամեն բան պետք է անել նախորդներին «մերժելու» համար: Այլ կերպ ասած, նրանք փորձելու են հասնել այդպիսի տնօրեններից ազատվելուն: Թե որքանով իշխանությունների այս նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, դժվար է ասել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել