ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նորուոլք քաղաքում ավտոպիլոտ ռեժիմով ընթացող Tesla մակնիշի ավտոմեքենան բախվել է երկու մեքենաների, այդ թվում՝ ոստիկանության, հաղորդում է ABC News կայքը:

Դեկտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, ոստիկանությունը ժամանել է 95-րդ մայրուղի՝ երթևեկելի հատվածը զբաղեցնեղ խափանված ավտոմեքենան տարհանելու համար: Նրանք ավտոքարշակ-էվակուատորի էին սպասում խափանված տրանսպորտային միջոցի կողքին:

Այդ պահին ավտոպիլոտ ռեժիմով ընթացքող Tesla Model 3 մակնիշի (2018 թ.) ավտոմեքենան բախվել է ոստիկանական մեքենային և շարունակելով ընթանալ հարվածել է նաև խափանված մեքենային:

Tesla-ի վարորդին, որի անունը չի բացահայտվում, դատարան ներկայանալու ծանուցում են ուղարկել՝ անհեթեթ կերպով մեքենա վարելու համար: Միջադեպի արդյունքում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ոստիկաններն ընդգծել են, որ դեռևս չկան լիովին ավտոմատացված կամ ավտոպիլոտ ռեժիմով ավտոմեքենաներ:

Tesla-ն նույնպես նշել է, որ վարորդը պետք է մշտապես վերահսկի անվտանգությունը և վարելիս ձեռքերը պահի ղեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել