Շատ դժվար է վստահաբար ասել, որ այս կամ այն մարդը սուտասան է: Իհարկե, հաճախ շատ հեշտ է սուտը բռնելը, բայց կան նաև ստի իսկական վարպետներ, որոնք, կարելի է ասել, այդ գործում արհեստավարժ են:
Որպեսզի հասկանաք՝ խաբում է ձեր զրուցակիցը, թե ճիշտն է ասում, փորձեք կենտրոնացնել ձեր ուշադրությունը նրանց բառերի ու արտահայտությունների վրա:
Ներկայացնում ենք 7 արտահայտություն, որոնք հաճախ են օգտագործում սուտասանները:
«Դա ապացուցելն անհնարին է»
Դա նշանակում է, որ նրանք սխալ են գործել, որը, ինչպես իրենց է թվում, չի կարելի ապացուցել, այդ պատճառով էլ շարունակում են հերքել:
«Սա ամենն է, ինչ ես այդ մասին գիտեմ»
Եթե ինչ-որ մեկը փորձում է թաքցնել տեղեկությունները, իր բոլոր խոսքերը նա շատ զգուշությամբ է ասում: Եթե ուշադիր եք եղել, որ ինչ որ մեկն այդ արտահայտությունն օգտագործում է, ապա ուշադիր եղեք նրա խոսքերին, քանի որ նա կարող է խաբել կամ ինչ-որ բան ձեզանից թաքցնել: Եթե այդ մարդը ճիշտն ասեր, ապա դժվար թե այդ արտահայտության մեջ օգտագործեր «այդ մասին» բառակապակցությունը:
«Նման բան ես չեմ հիշում»
Հիշողության խանգարումը սուտասանների տիպիկ խնդիրն է: Դուք երևի թե լսել եք, որ ստելիս ամենադժվար բանը անընդհատ խոսքերը վերահսկելն է: Եթե ձեզ հաջողվի սուտասանին բռնել ստի վրա, նա պարզապես կսկի ասել, որ չի հիշում, որ ասել կամ արել է դա: Այդ հնարքը նրանց թույլ է տալիս թաքցնել սուտը:
Հետաքրքրվեք նրանից, թե հատկապես ինչ է նա հիշում: Անկեղծ մարդը կպատասխանի առանց վարանելու, իսկ սուտասանը մի որոշ ժամանակ կծախսի հերթական պատմությունը հորինելու վրա:
«Բացարձակ պատկերացում չունեմ, թե ինչի մասին եք խոսում»
Սա արդեն ուղիղ հերքում է: Սուտասանների հնարքներից մեկը ամեն ինչ միանգամից հերքելն ա: Դուք գիտեք, որ նրանք հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, բայց չեն խոստովանում իրենց սուտը: Նման մարդկանց շատ դժվար է ստիպել ընդունել սեփական սուտը:
«Դուք ինչ-որ բանում ի՞նձ եք մեղադրում»
Ախ, սուտասանների այդ անմեղ և միևնույն ժամանակ դեմքի ծաղրական արտահայտությունը, երբ նրանք ասում են այդ արտահայտությունը: Նրանք օգտագործում են այն, որպեսզի դուք ձեզ հիմար զգաք: Այդ արտահայտությունը օգնում է նրանց պաշտպանական ռեժիմին միանալ, և զրույցը անմիջապես փոխում է իր ուղղությունը:
«Իսկ դա իմ ինչի՞ն էր պետք»
Սուտասանների՝ մերկացումից խուսափելու միջոցներից մեկը հարցին հարցով պատասխանելն է: Եթե նրանք սկսում են ձեզ հարցնել իրենց ստի շարժառիթների մասի, նշանակում է նրանք հաստատ ձեզ խաբում են: Նրանք ամեն բան կանեն, որ ուղիղ չպատասխանեն ձեր հարցին և որպեսզի դուք չկարողանաք նրանց հարցեր տալ:
«Դուք իրո՞ք կարծում եք, որ ես կարող էի նման բան անել»
Կրկին այս հռետորական ձևը թույլ է տալիս խոսակցության ողջ բեռը ձեզ վրա դնել: Նրանք իրենց զոհի տեղ են դնում, որպեսզի դուք ձեզ մեղավոր զգաք, որ նման հարցեր եք տալիս: