Երբեմն աննշան և անիմաստ թվացող որոշումները կարող են փոխել ամեն ինչ։ Պատմական որոշ նշանակալից պահեր կախված են եղել հենց այսպիսի որոշումներից։ Մեկ շարժումը, մեկ բառը կամ մեկ սխալ շրջադարձը կարող են դառնալ իրադարձությունների շղթայի պատճառ, որը կփոխի ողջ պատմությունը։
Վիճաբանություն բարում, որը դարձավ Brexit-ի պատճառ
Երբ Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու համար,ամբողջ աշխարհը շփոթված էր։ Սակայն ամեն ինչ սկսվեց Stranger’s անունով փոքրիկ փաբից, որը գտնվում էր Լոնդոնում։ Հենց այնտեղ 2012 թվականին լեյբորիստ պատգամավոր Էրիկ Ջոյսը հարբեց և գործի դրեց իր բռունցքները։ Պատգամավորին ձերբակալեցին և Պառլամենտում նրա տեղը զբաղեցրեց մեկ այլ լեյբորիստ։
Ջոյսի ծեծկրտուքը դարձավ իրադարձությունների շղթայի պատճառ։ Lեյբորիստների կուսակցությունը մեղադրվեց Պառլամենտում տեղեր վաճառելու մեջ։ Հեղինակությունը վերականգնելու համար կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը թույլտարեց, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող ընդամենը 3 ֆունտով կարողանա դառնալ կուսակցության անդամ։ Հազարավոր մարդիկ այդպես էլ վարվեցին, որից հետո քվեարկեցին նոր առաջնորդ Ջերեմի Կորբինի օգտին։ Կորբինը չէր ունեննա այդքան շատ ձայն, եթե չնվազեցվեր մուտքավճարը, սակայն շատերը նրան են մեղադրում Brexit-ի համար։ Մեծ Բրիտանիան հեռանում է ԵՄ-ից, քանի որ մի հարբած տղամարդ ծեծկրտուք է սարքել բարում։
Մամլո քարտուղարի սխալը քանդեց Բեռլինի պատը
Եվ այդ ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ կոմունիստ Գյունտեր Շաբովսկին սխալ թույլ տվեց։ 1989 թվականի նոյեմբերի 9-ին նրան հանձնեցին մի փաստաթուղթ՝ նոր անցագրային համակարգի մասին։ Նախատեսվում էր արևելյան հատվածի գերմանացիներին ժամանակավորապես թույլատրել այցելությունները Արևմտյան Բեռլին։ Սակայն փաստաթղթում պարզ չէր գրված այդ ամենը, այդ պատճառով Շաբոկովսկին այդ տեղեկությունը երկիմաստ բարձրաձայնեց։ Գերմանացիները որոշեցին, որ սահմանը հնարավոր է անցնել ցանկացած պահի։ Երբ լրագրողներից մեկը հարցրեց,թե երբ է ուժի մեջ մտնելու որոշումը, Շաբոկովսկին նայեց փաստաթղթին և պատասխանը չգտնելով պատասխանեց․ «Անմիջապես»։ Մարդիկ ակնթարթորեն գրոհեցին պատը և քանդեցին այն։
Քաղաքային խորհրդի անդամը շուն սպանեց և դարձավ ժամանակակից ահաբեկչության հիմնադիրը
1933 թվականին Տեխասի քաղաքային խորհրդի անդամ Չարլզ Հազարդը սպանեց հարևանի շանը։ Նա շան կերի մեջ ուղղակի ջարդված ապակի լցրեց։ Շունը պատկանում էր 13-ամյա Չարլի Ուիլսոնին և դեռահասը երդվեց վրեժ լուծել։ Տղան անցավ բոլոր տներով և պատմեց բոլորին, թե ինչպես է քաղաքային խորհրդի անդամը սպանել իր շանը, և արդյունքում Հազարդը պարտվեց հաջորդ ընտրություններում։
Այսպես Չարլի Ուիլսոնն առաջին անգամ ազդեցություն ունեցավ քաղաքականության վրա։ Նա մեծացավ և դարձավ Կոնգրեսի ներկայացուցիչ, իսկ երբ սկսվեց աֆղանական պատերազմը, որին մասնակցում էր նաև ԽՍՀՄ-ը, Ուիլսոնը փոխեց պատմությունը։ Նա արշավ սկսեց աֆղանստանցիներին օգնելու համար և փոխեց պատերազմի ընթացքը, որտեղ արդյունքում հաղթեցին մոջահեդները։ Այսպես ստեղծվեցին «Թալիբանը» և «Ալ-Քաիդան» և հայտնվեց Ուսամա բեն Լադենը։ Սկսվեց ահաբեչկությունների ժամանակակից դարաշրջանը։ Եվ ամեն ինչ այն պատճառով,որ քաղաքային խորհրդի անդամներից մեկը սպանեց շանը։