1932թ․-ի նոյեմբերի 9-ին խՍՀՄ բոլոր թերթերն ամենասկանդալային վերնագրերով մատնանշում էին, որ Ստալինի կին Նադեժդա Ալելուևան հեռացել է կյանքից, սակայն ոչ ոք չէր համարձակվում փորփրել ու հասկանալ այն իրական պատճառները, որոնք ընկած էին այս մութ պատմության խորքերում։ Ահա թե իրականում ինչ էր տեղի ունենում ԽՍՀՄ առաջնորդի ընտանեկան կյանքում։ 

Ամեն բան սկսվեց ծանոթությունից․․․

Ըստ շատերի վկայությունների՝ Նադեժդան ու Իոսիֆը հանդիպեցին, երբ Նադեժդան դեռ շատ փոքր էր ու պատահական խեղդվում էր գետում։ Ստալինը նկատեց դա ու կանխեց ողբերգությունը, ինչից հետո Նադեժդան նրան սկսեց վերաբերվել ինչպես իսկական հերոսի։ Նրանց երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ մի քանի տարի անց, երբ Նադեժդան արդեն բավականին հասուն էր, իսկ Ստալինը հասցրել էր ոչ միայն մեկ անգամ ամուսնանալ, այլ նաև անցնել քաղաքական թոհուբոհի միջով։ 

Բաքվում մեծացած Նադեժդան ևս մեծացել էր հեղափոխական հայացքներ ունեցող հոր ընտանիքում, ով, սակայն, բավականին մտահոգված էր աղջկա կայացրած ընտրությամբ․ նա վստահ էր, որ աղջիկն ավելի լավին կարող է ընտրել, ու նրան մտահոգում էր ոչ թե աղջկա ու Ստալինի միջև տարիքային ահռելի տարբերությունը, այլ այն, որ դուստրը երջանիկ չի լինի նման քաղաքական հայացքներով տղամարդու հետ։ 

Սակայն ապագա աներոջ կարծիքը դժվար թե հուզեր սիրահարված Ստալինին․ զույգն արագ ամուսնացավ, ու Նադեժդան սկսեց իր ամուսնական կյանքը Մոսկվայում։ Սկզբում թվում էր, թե ամեն բան լավ է ընթանալու, բայց խանդի նոպաների սկսվելու հետ ամեն բան փոխվեց։ Ստալինը մինչև վերջ վստահում էր իր հավատարիմ կնոջը, սակայն նույնը չէր կարելի ասել Նադեժդայի մասին։ Վերջինս խանդով էր լցված Ստալինի ամեն քայլի հանդեպ, ու այդ խանդի տեսարաններն արդարացված էին․ Ստալինը սովոր էր դավաճանել իր կնոջը, չնայած ականատեսները նշում են, որ նա սիրում էր Նադեժդային։ 

Շուտով ծնվեց զույգի առաջին որդին, որից հետո նրանք որոշեցին որդեգրել ևս մեկ զավակի, իսկ այնուհետև Նադեժդան սկսեց պահել Ստալինի առաջին կնոջից ունեցած որդուն ևս։ Արդյունքում Նադեժդան դարձավ միանգամից 3 որդու մայր։ Նրա հոգսերը միանգամից շատացան, ու նա սկսեց խանդի ավելի ուժեղ նոպաներ ունենալ՝ վստահեցնելով, որ ամուսինը ամբողջովին անտեսում է իրեն։ Շուտով զույգը ևս մեկ երեխա ունեցավ՝ Սվետլանային, ինչից հետո ընտանիքը համալրվեց նաև աղջիկ զավակով։ 

Գնալով ընտանեկան կյանքը ավելի էր սրվում։ Մի օր էլ Նադեժդան չդիմացավ քաղաքական ամբողջ թոհուբոհին ու իր ամուսնու հերթական դավաճանությանը։ Նադեժդան չէր հասկանում Ստալինի քաղաքական հայացքներն ու քաղաքական գործունեությունը։ Նա նրան համարում էր իսկական բռնապետ ու կարծում էր, որ այլևս անհնար է ապրել նման անձնավորության հետ։ 

Համբերության բաժակը լցվեց 1932թ․-ին, երբ Նադեժդան նամակ գրեց ամուսնուն ու դրանից հետո միանգամից ինքնասպան եղավ իրենց իսկ անկողնում։ Ստալինը երկար ժամանակ չէր էլ ցանկանում բարձրաձայնել կնոջ մահվան իրական պատճառներն ու նրա կյանքից հեռանալու եղանակը։ Նադեժդայի մահվան մասին երեխաները տարբեր վարկածներ էին առաջ քաշում։ Նրանցից մեկն ասում էր, որ մայրն ուղղակի պարբերաբար գլխացավեր էր ունենում, իսկ մեկ ուրիշը նշում էր, որ մայրը լուրջ հիվանդ էր, սակայն պատճառն այսօր ավելի քան ակնհայտ է․ Նադեժդան չդիմացավ Ստալինի դավաճանություններին ու նրա հրեշավոր բնավորությանը։ 

Ասում են, որ Ստալինը երբևէ չի այցելել իր երկրորդ կնոջ գերեզմանին։ Նա նրան մեղադրում էր իր անձը դավաճանելու մեջ։ Իսկ լավատեսները նշում են, որ ԽՍՀՄ առաջնորդն այդպես էլ չէր կարողանում համակերպվել իր կնոջ ինքնասպանության հետ՝ հասկանալով, որ ինքն է նրան հասցրել այդ վիճակին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել