![](/static/news/b/2013/07/65046.jpg)
Տղամարդիկ, փաստորեն, վախկոտ արարածներ են և բազմաթիվ վախեր ունեն:
Տղամարդու մղձավանջ № 10 Պատռվում է պահպանակը
Վիճակագրության համաձայն 100-ից 12 սեռական ակտը մթագնում են պահպանակի վատ որակի պատճառով: Պետք էլ չէ հիշեցնել, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ. անցանկալի հղիություն, սեռավարակներ:
Ինչ անել: Ընտրել բարձր որակի պահպանակներ և ժլատություն չանել:
Տղամարդու մղձավանջ № 9. Փոքրիկ ընկերը դավաճանում է
Հենց բանը հասնում է գործին, ձեր ընկերն այնպիսի տեսք է ընդունում, կարծես ինքն այստեղ չի էլ եղել: Իսկ զուգընկերուհին, ընդհանրապես չամաչելով, սկսում է հռհռալ: Դուք էլ ամոթից շիկնելով, մկնդեղ եք խմում և ցած նետվում պատուհանից:
Ինչ անել: Առավոտյան սառը ցնցուղ ընդունել, կաղնու կեղևով պատրաստված թուրմ խմել, գնալ ուրոլոգի և հոգեբանի մոտ:
Տղամարդու մղձավանջ № 8. Պարզվում է՝ նա տղամարդ է
Դե ինչ արած, այդպես էլ է պատահում: Արձակում եք նրա կրծքկալը և ոչինչ չեք տեսնում: Իսկ այն էակը, որ քիչ առաջ գեղեցիկ շիկահեր էր, սկսում է խռպոտ ձայնով պատմել վիրահատության և ընտրության ազատության մասին:
Ինչ անել: Չգնալ կասկածելի ակումբներ և բոլոր աղջիկներին թեստավորել հետևյալ հարցով. «Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգը հավանել ե՞ս»:
Տղամարդու մղձավանջ № 7. Կոտրվածք ամենաանսպասելի տեղում
Սեքսում նոր դիրքեր փորձարկելիս մեկ էլ հասկանում եք, որ կոտրել եք ձեր սեռական օրգանը: Պատկերացնելն անգամ ցավոտ է:
Ինչ անել: Ընտրել ժամանակի հետ փորձված դիրքեր:
Տղամարդու մղձավանջ № 6. Նա ձևացրել է, թե օրգազմ է ապրում
Ողջ գիշեր չեք կարողանում քնել, որովհետև նրա օրգազմն իրական չէր: Հեչ լավ չէր տնքում, իսկ դերասանական խաղը հազիվ սերիալում կարող էր կիրառել:
Ինչ անել: Հետևել արդյոք նրա բիբերը լայնանում են, թե ոչ, և արդյոք այտերը կարմրում են:
Տղամարդու մղձավանջ № 5. Իսկ առավոտյան մենք արթնացանք…
Այն մարմինը, որ հայտնաբերում եք առավոտյան ձեր կողքին, դժվարությամբ է հիշեցնում նախորդ գիշերվա մոդելին:
Ինչ անել: Ծանոթանալ սթափ վիճակում:
Տղամարդու մղձավանջ № 4. Բռնվեցի՜ք
Այն պահին, երբ լուծում եք սեքսի պակասի դեմ պայքարի հարցը, սենյակ է ներխուժում մեկը, ով ընդհանրապես չի հետաքրքրվում այդ հիմնահարցով:
Ինչ անել: Հիշել անվտանգության մասին: Ընտրել այնպիսի վայրեր, որտեղ օտար մարդիկ ելումուտ չունեն:
Տղամարդու մղձավանջ № 3. Ախր ես ամուսնանալ եմ ուզում
«Սիրելիս, ես մոռացել եմ քեզ ասել, որ քնում եմ միայն այն տղամարդկանց հետ, ում հետ ամուսնանում եմ»:
Ինչ անել: Սեքսով զբաղվել միայն ադեկվատ կանանց հետ:
Տղամարդու մղձավանջ № 2. Առանց պատճառի ծիծաղ
Այն պահին, երբ կինը պետք է գալարվի հաճույքից, նա սկսում է բարձր հռհռալ:
Ինչ անել: Փորձել ճշտել, արդյոք նրա ցեղում եղել են հոգեկան հիվանդներ:
Տղամարդու մղձավանջ № 1. Համակարգի խանգարում
Հանկարծ սեքսից առաջ հիշում եք, որ ձեր սիրելի լոբով աղցանն եք կերել: Աղցանն ավելի ու ավելի է հիշեցնում իր մասին, դուք թողնում եք զուգընկերուհուն ու վազում զուգարան: Որտեղ էլ մնում եք մինչև կյանքի վերջ:
Ինչ անել: Խուսափել ծանր և վտանգավոր ուտելիքից: