Հնդկացիները գտնում էին, որ երազները ճախրում են օդում՝ և՛ լավերը, և՛ վատերը։ Երբ երազներ որսացողը կախված է լինում մահճակալի գլխին, այն բոլոր մտքերն ու երազները իր ցանցն է առնում։
Լավ երազները փետուրներով ցած են սողում, իսկ վատերը մնում են ցանցի մեջ և վախճանվում ցերեկային լույսի հետ հանդիպման ժամանակ։ Այս հետաքրքիր պատմության կապակցությամբ առաջարկում ենք մի շատ զվարճալի թեստ անցնել։
Ուշադիր նայեք «Երազներ որսացողներին» և ընտրեք այն մեկը, որն առավել շատ եք հավանում։ Պատասխանը հետաքրքիր բաներ կպատմի ձեր մասին։
1. Դուք պահպանողական, պատասխանատու և վստահելի մարդ եք։ Դուք հեշտությամբ չեք վստահում մարդկանց, բայց երբ վստահում եք, ամեն բանի պատրաստ եք ձեր ընկերների համար։ Դուք միշտ մտածում եք, նախքան խոսելը։ Դուք անկեղծ եք և բաց։ Դուք շատ մեծ պատասխանատվությամբ եք վերաբերվում ձեր պարտականություններին։ Շատ ընկերասեր և շփվող եք, սակայն գերադասում եք ձեր ամենամտերիմ ընկերների շրջապատը։ Դուք սիրում եք օգնել և նույնիսկ դրա կարիքն եք զգում, բայց կարևորը, որ պետք է սովորեք, ինքներդ ձեզ սիրելն է։
2. Ձեզ մոտ լավ է զարգացած արդարության զգացողությունը։ Դուք սիրում եք օգնել ուրիշներին, նրանց հույս տալ, խրախուսել։ Ձեր մեջ շատ է ստեղծագործ էներգիան, որը դուք պետք է զարգացնեք։ Դուք մաքուր հոգի ունեք և ուզում եք, որ ձեր շուրջը բոլորը երջանիկ լինեն։ Սակայն երբեմն ձեզ մոտ կասկածներ են ծագում ձեր նկատմամբ և դժվարությամբ եք որոշումներ կայացնում։
3. Դուք շատ ջերմ, դրական և ուրախ մարդ եք։ Դուք ընկերասեր եք բոլորի նկատմամբ, բարի սիրտ ունեք և չեք սիրում կոնֆլիկտներ։ Դուք սիրում եք ուրախանալ։ Հաճախ դուք ընկերախմբի ոգին եք լինում։ Շատերն են հիանում ձեզանով։ Դուք վճռականության պակաս ունեք, բայց սիրում եք պահպանել խաղի կանոնները և ագրեսիվ չեք նպատակին հասնելու ձեր մեթոդների մեջ։
4. Դուք զգայուն, կարեկցող և հասկացող մարդ եք։ Դուք առաջին հերթին մտածում եք ուրիշների մասին։ Ձեզ դուր է գալիս զգալ, որ դուք պիտանի եք, բայց դրա շնորհիվ շատերը դրանք ի շահ իրենց են օգտագործում։ Դուք բարի սիրտ ունեք, այդ պատճառով էլ ծանր եք տանում վիրավորանքները։ Դուք երբեմն ամաչկոտ եք, սակայն երբ թուլանում եք, կարող եք ձեր շրջապատի «աստղը» դառնալ։
5. Իշխանությունն ու հեղինակությունը շատ կարևոր են ձեզ համար։ Դուք անկախ, ուժեղ և վճռական մարդ եք, որը սիրում է ամեն բան հսկողության տակ պահել։ Դուք շատ հաճախ եք ճնշում ձեր զգացմունքները և հազվադեպ եք ցույց տալիս, թե որքան զգայուն եք և նուրբ։ Սիրո մեջ դուք շատ նվիրված եք, աշխատանքում ճշգրիտ և պատասխանատու։