Մի բան է, երբ ոտքերը սկսում են ցավել օրվա վերջում, հոգնածության արդյունքում: Եվ այլ բան է, երբ ոտքերը անտանելի ցավում են գիշերային քնից հետո, հատկապես կրունկների հատվածում, դա իրոք շատ տարօրինակ է: Մի օր ինձ ծանոթ բժիշկներից մեկը մի շատ իմաստուն խորհուրդ տվեց, որը շատ արագ լուծեց այդ խնդիրը:

Ոտնաթաթի այս հատվածում ցավերը կարող են պայմանավորված լինել ջլերի վնասվածքի կամ գերծանրաբեռնվածության հետ: Երկար քայլելը, հարթաթաթությունը, ավելորդ քաշը, տարբեր ինֆեկցիաները, այս ամենը, և ոչ միայն, կարող են լինել այդ ցավերի պատճառը: Եթե ձեր կրունկերը ցավում են հատկապես քայլելիս անպայման փորձեք ամեն առավոտ մերսել յուրաքանչյուր ոտքը 30 վայրկյան: Այս պարզ գործողությունը լավացնում է արյան շրջանառությունը և բարձրացնում է հյուսվածքների առաձգականությունը: Ոտքերը չեն ցավի ողջ օրվա ընթացքում և շուտ չեն հոգնի: Եթե սովորություն դարձնեք և պարբերաբար անեք այս գործողությունը, ապա դուք կլավացնեք ձեր ընդհանուր առողջական վիճակը: Ամեն ինչ տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ ոտնաթաթերի վրա գտնվում են բազմաթիվ նյարդային վերջավորություններ և ակտիվ կետեր: Գործելով դրանց վրա՝ դուք ազդում եք բոլոր ներքին օրգանների աշխատանքի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել