Shamshyan.com-ը գրում է․

Դեկտեմբերի 7-ին ժամը 21։00-ի սահմաններում BMW X5 մակնիշի 88 OQ 888 համարանիշի վարորդը Կորյունի փողոցում՝ Բժշկական համալսարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երևանի ճանապարհային ոստիկանության պետը։

Վարորդին շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել