Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին, որի բացմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քանդակագործը Լեւոն Թոքմաջյանն է:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ՀԺ-ին հայտնեց, որ Քըրք Քըրքորյանի կիսադնդրին Սպիտակում կագնեցնելը խորհրդանշանական է, քանի որ ամերիկահայ բարերի միջոցներով Սպիտակում կառուցվել են բազմաթիվ բազմաբնակարան շենքեր՝ 524 բնակարաններով:

Քըրքորյանի միջոցներով նորոգվել է նաեւ Սպիտակի թիվ 1 դպրոցի մարզադահլիճը:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից արժանացավ նաեւ պատվոգրի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել