Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) էթիկայի հանձնաժողովը վեց տարով որակազրկել է չեխ Իգոր Ռաուսիսին խարդախության պատճառով:

Նրան արգելել են մասնակցել ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, աշխատել որպես դատավոր կամ ինքնուրույն կազմակերպել շախմատային մրցումներ: Բացի այդ՝ 58-ամյա չեխը զրկվել է գրոսմայստերի կոչումից:

Ռաուսիսին մեղադրել են խարդախության չորս դեպքերի մեջ: Նա երեք անգամ օգտվել է համակարգչի հուշումներից և խաղի ընթացքում նայել բջջային հեռախոսին, ինչպես նաև մասնակցել է պայմանավորված խաղի: Շախմատիստը ընդունել է մեղադրանքները:

Նշենք, որ Ռաուսիսը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 50-րդ հորիզոնականը: 1992-ին ստացել էր գրոսմայստերի կոչում, իսկ 1995-ին՝ դարձել Լատվիայի չեմպիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել