«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է  Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ և համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի և կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը»,- նշել էր Դեբորա Գրիզերը:

Մենք փորձեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից ճշտել՝ արդյո՞ք այդ՝ «ցածր գնի» սցենարներից մեկը կրկին հայկական ատոմակայանին է վերաբերում և կրկին փակելու պարտադրանք է հնչում:

«Հայաստանի կառավարությունն ունի հստակ տեսլական. մենք մնալու՛ ենք ատոմային էներգետիկա ունեցող երկիր՝ անկախ դրա՝ նվազագույն ծախսումներով զարգացման հնարավորությունից: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ»,-ասաց Հակոբ Վարդանյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել