Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը հատկապես հասուն տարիքում մտածում է, որ իր կյանքը կարող էր ավելի լավ ապրել, բայց արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել։ Այդպես էլ ինձ մոտ, չկա ոչինչ՝ բացի զղջալուց․․․
Այժմ 68 տարեկան եմ, իմ կյանքում եղել են ամուսնալուծություն, դեպրեսիա․․․ Բայց ինչ-որ պահի հասկացա, որ մնացած տարիներս կարող եմ այլ կերպ ապրել, հանգիստ և անհոգ։
Առաջին հերթին դուրս եկա աշխատանքից, ճիշտ է, թոշակս այնքան էլ մեծ չէ, բայց ինձ կբավականացնի։ Վերջապես կարող եմ հանդիպել ընկերուհիներիս հետ, առովտյան երկար պառկել, օրվա ընթացքում գիրք կարդալ, ֆիլմ դիտել։ Թվում է, թե պարզ բաներ են, բայց այնքան ունեմ դրա կարիքը։
Երջանիկ էի 3 օր, մինչև որ եկավ աղջիկս և իմացավ, որ այլևս չեմ աշխատում։ Նա փորձում էր թաքցնել դժգոհությունը, բայց ակնհայտ էր, որ նա իրեն մի կերպ է զսպում, որ չկոպտի։ Բանն այն է, որ ես իրեն արդեն մի քանի տարի օգնում էի գումարով։ Աղջիկս 2 երեխա ունի, չի աշխատում, ամուսինն էլ շատ քիչ է վաստակում, բայց չի էլ ձգտում ավելին անել։
Սկզբում աղջիկս համոզում էր, որ ուրիշ աշխատանք գտնեմ, տանը ավելի մոտիկ, բայց ես հրաժարվեցի։ Նա նեղացավ և գնաց։ Բայց 3 օրից զանգեց և խնդրեց, որ երեխաներին մի քանի ժամով թողնի մոտս։ Պարզվեց՝ աշխատանք է գտել, պիտի օրը մեջ գնա, մի կնոջ տանը մաքրություն անի։
Հիմա ինձ համար ավելի դժվար է։ Շաբաթական 3 անգամ պիտի 1 ժամ ճանապարհ գնամ, որ առավոտից երեկո 3 և 5 տարեկան երեխաների հետ մնամ, նրանց համար պատրաստեմ և կերակրեմ, քնացնեմ և զբաղեցնեմ։ Նրանց շատ եմ սիրում, բայց առողջությունս այլևս թույլ չի տալիս պահել երեխաներին։ Աղջիկս էլ երեկոյան գալիս է հոգնած, պառկում է, դեռ մի բան էլ դժգոհում է շնորհակալություն ասելու փոխարեն․ երեխային ուշ եմ քնացրել, շատ եմ քաղցր տվել, հագուստը այնպես չեմ հագցրել․․․
Ես հոգնել եմ, ուզում եմ ապրել ԻՆՁ ՀԱՄԱՐ։ Դեմ չեմ օգնելուն, բայց ոչ այսպես, որ վերածվեմ սպասուհու և դայակի․․․