Յուղերը աչքերի շուրջ մաշկի լավագույն խոնավեցնող միջոցն են հանդիսանում, օգնում են ազատվել կնճիռներից և պահպանել երիտասարդությունը։

Ձեզ ենք ներկայացնում տարբեր յուղերի օգտակար հատկությունները աչքերի շուրջ մաշկի համար։

1. Ձիթապտղի յուղը աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցներից է համարվում։ Բավական է պարզապես բամբակի սկավառակները թրջել ձիթայուղի մեջ և 10 րոպեով դնել աչքերին։ Կարելի է 50 գրամ ձիթայուղն ավելացնել վիտամին E-ին և ամեն երեկո այս դիմակը դնել աչքերին և պահել հինգ րոպե, իսկ հետո պարզապես սրբել անձեռոցիկով։
2. Քչերը գիտեն, որ աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի միջոցներից է նաև սերուցքային կարագը։ Կես ճաշի գդալ երիցուկն ու կես ճ/գ լորենու տերևների վրա եռացրած ջուր լցրեք և թրմեք 15 րոպե։ Այս լուծույթից երկու ճ/գ վերցնել և խառնել 1 ճ/գ պինդ սերուցքային կարագի հետ։ Կարելի է նաև 1 թ/գ գերչակի յուղ ավելացնել։ Այնուհետև այս բոլոր բաղադրիչները խառնել։ Պատրաստի կրեմը ամեն օր քնից առաջ քսել աչքերի շուրջը և կոպերին։

3. Աչքերի շուրջ կնճիռների դեմ օգտագործվում են նաև եթերային յուղերը։ Այս յուղերը աչքի են ընկնում բարձր կենսաակտիվությամբ, քանի որ ստացվում են սառը մամլման արդյունքում։ Կոմպրեսների համար կարելի է օգտագործել դեղձի, վարդի, նուշի և այլ յուղեր։

4. Հրաշալի միջոց է միմիկական կնճիռների դեմ նաև քունջութի յուղը։ Այն պետք է տաքացնել և քսել այն հատվածներում, որտեղ շատ են միմիկական կնճիռները։ Թողնել մոտ մեկ ժամ, այնուհետև մնացորդները սրբել թղթե անձեռոցիկով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել