Ջոն Ֆիջերալդ Քենեդին ԱՄՆ-ի 35-րդ նախագահն է և Ամերիկայի առաջին առաջնորդը, ով ծնվել է 20-րդ դարում։ ԱՄՆ-ի քաղաքացիների համար նա համարվում է ամենապաշտելի նախագահներից մեկը։ Նա այդքան էլ երկար ժամանակ չի գլխավորել երկիրը, սակայն շատ բան է հասցրել անել նրա համար. սկսել է շարժում քաղաքացիական իրավունքը պաշտպանելու համար, տիեզերական ծրագրերը զարգացնելու նախաձեռնությմբ է հանդես եկել և հանգուցալուծել է Կուբայի ճգնաժամը։ Նրա մասին հազարավոր գրքեր են գրվել, և այդ գրքերի մեծ մասը նվիրված են նրա սպանությանը։ Անգամ Սթիվեն Քինգը չի մնացել անտարբեր։
Քենեդին նույնպես տաղանդսվոր գրող և լրագրող էր, սակայն ամենից առաջ նա փայլուն և խարիզմատիկ հռետոր էր։ Ներկայացնում ենք 10 վառ մեջբերումներ նրա ճառերից։
- Մի հարցրեք, թե ձեր երկիրն ինչ կարող է անել ձեզ համար, հարցրեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր երկրի համար։
- Եվ մեկ մարդը կարող է ինչ-որ բան փոխել, իսկ փորձել պարտավոր են բոլոր։
- Կարող եք ներել ձեր թշնամիներին, սական երբեք մի մոռացեք նրանց անունները։
- Փոփոխությունը կյանքի օրենք է։ Եվ նրանք, ովքեր նայում են միայն անցյալին կամ էլ միայն ներկային, անկասկած, բաց են թողնում ապագան։
- Կամ մարդկությունը վերջ կդնի պատերազմներին, կամ էլ պատերազմները վերջ կդնեն մարդկությանը։
- Նրանք, ովքեր խաղաղ հեղափոխությունը դարձնում են անհնարին, բռնի հեղափոխությունը դարձնում են անխուսափելի։
- Գործողությունների ցանկացած պլան ունի իր գինն ու ռիսկը։ Բայց դրանք զգալիորեն ավելի քիչ են, քան հարմարավետ ոչ մի բան չանելու գինն ու ռիսկը։
- Հաջողությունը բազում հայրեր ունի, իսկ անհաջողությունը որբ է։
- Մենք չենք կարող բանակցել «Ինչը իմն է, իմն է, իսկ ինչը ձերն է, այդ մասին կխոսենք» սկզբունքով։
- Որքան շատ հիմարութուններ եմ անում, այնքան ավելի հայտնի եմ դառնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել