Tert.am-ը գրում է.

Ամանորի միջոցառումներին 325 մլն դրամ ծախսելը համարում եմ աննպատակ: Երևան քաղաքում գոյություն ունեն այնպիսի օրհասական խնդիրներ, որ իրենց քեֆ-ուրախությունների վրա այդքան գումար ծախսելը ոչ նպատակային է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

«Հաշվեք, դա քանի վերելակ էր անում: Իրենք 5 տարվա զարգացման ծրագրով պլանավորել են 20 վերելակ՝ պիլոտային ծրագրով, իսկ Ամանորին ծախսում են 30 վերելակի գումար: Իրենք կարող են իրենց քեֆ-ուրախություններին ծախսել 30 վերելակի գումար, բայց իրենց 20 վերելակն այնպես զարգացնել և փորձել երևանցիներին համոզել՝ տեսեք ինչ լավ գործ ենք անում: Լավ գործ չեք անում, երբ 750 հազար դոլարի ուտում-խմում եք»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Ամանորի տոնական միջոցառումներին ծախսվելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել