Բոլոր երեխաներն էլ ծնվում են տարբեր, նույնիսկ եթե նրանք երկվորվյակներ են։ Յուրաքանչյուրն իր անկրկնելի է իր արտաքինով և խառնվածքով։ 

Բայց աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրում են շատ յուրօրինակ արտաքինով երեխաներ։

Եվ այսպես՝ ձեզ ենք ներկայացնում թոփ 5 ամենայուրահատուկ երեխաներին։

Լարա և Մարա Բավար

Երկվորյակ-ալբինոսներ։ Նրանք ծնվել են բրազիլական ընտանիքում, և նրանց արտաքինը միանգամից գրավել է շատերի ուշադրությունը։ Այժմ աղջիկները նկարահանվում են մոդելային ընկերությունների համար։

Մեգան և Մորգան Բոյդ

Այս երկվորյակները ծնվել են ԱՄՆ-ում։ Աղջիկները շատ հազվագյուտ արտաքին ունեն՝ մուգ մաշկ և երկնագույն աչքեր։ Երկվորյակներից Մորգանի մոտ հետերոխրոմիա է, նրա մեկ աչքը դարչնագույն է։ Նրանք 4 տարեկան են, բայց արդեն հասցրել են սիրվել աշխարհի բոլոր ծայրերում։

Աիրա Բրաուն

Աղջիկը ԱՄՆ-ում աչքի է ընկել իր տիկնիկային արտաքինով։ Այրան ներկայումս ամենահայտնի մանկական մոդելն է։ 


 

Լոլա Չուիլ 

Այս յուրօրինակ աղջիկն ապրում է Լոս Անջելեսում։ Շատ գեղեցիկ դիմագծերով, թմբլիկ շրթունքներով և հրապուրիչ նշաձև աչքերով։

Լոլան հայտնի է դարձել, երբ գրանցվել է սոցիալական ցանցերում և սկսել լուսանկարներ տեղադրել։  

Նաստյա Կնյազևա 

Իսկական ռուս գեղեցկուհի։ Աղջիկը հանրաճանաչ է դարձել  2017 թվականին, երբ դարձել է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը։ Այսօր Նաստյան բազմաթիվ պայմանագրեր ունի առաջատար բրենդային գործակալությունների հետ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել