Pastinfo.am-ը գրում է.

Հնարավո՞ր է, որ այդ դեպքերի ժամանակ լինեն այնպիսի հիվանդություններով տառապող երիտասարդներ, որոնք պետք է բանակում չլինեին։ Նմանատիպ հարց Ազգային ժողովում բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում այժմ քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է զինծառայողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի դրդելու պատժաչափերը խստացնել։

«Մենք համոզվա՞ծ ենք, որ զինակոչային համակարգը, որտեղից զորակոչվում են բանակ, հիվանդ զինվորներին չեն տանում բանակ։ Այստեղ լուրջ պրոբլեմ կա։ Թե դա վարչարարության հարց է, թե իրավակարգավորման, պետք է անդրադառնալ, որ զինակոչային համակարգը ստերիլ լինի և հանկարծ չլինի, որ դեպքը եղել է ու պարզվել է, որ այս մարդը հիվանդությամբ տառապում է և բանակ է գնացել»,-հավելեց Միքայել Մելքումյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել