Panorama.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել մեկ ամիս:

Նրա խոսքով՝ տարբեր մոդելները, որոնք այսօր գործում են և սահմանված են օրենքով, դրանք իրականացվում են միջազգային փորձի հիման վրա։

«Մենք մեր գործառույթները հստակ իրականացնում ենք և չենք գտնում, որը միջազգային այն փորձը, որը մեջբերվում է, ընդհանրապես կիրառելի է Հայաստանում։ ՀՀ ԶՈւ-ն, ՀՀ քաղաքացիները, իշխանությունները առանձնահատուկ պայմաններում են գործունեություն ծավալում, և որևէ միջազգային փորձ, որը կիրառվել է այլ երկրում, չի կարելի վերցնել և կիրառել Հայաստանում», - նշեց փոխնախարարը։

Գաբրիել Բալայանն ասաց, որ ՊՆ-ն բաց է քննարկումների համար, ցանկացած լավ փորձ, որը հնարավոր է կիրառել Հայաստանում, կարող ենք լոկալիզացնել. «Բայց այն, ինչ այսօր առաջարկել է պարոն Սարգսյանը, մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել