Սակայն այդպես էլ նպատակին չի հասել, քանի որ կեղծ դիպլոմի փաստը իրավապահները բացահայտել են: Հիշեցնենք, որ կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու փորձերը շարունակվում են: Սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունման դեպք են բացահայտում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոև Հովհաննիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին:
Նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ- ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու որպես փաստաթուղթ ներկայացրել:
Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և այս արարքի համար վերջինս պատժվեց տուգանվելով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել