«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմադիրները նախօրեին հայտարարել էին, թե մտադիր են ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ձեւավորել, որը կուսումնասիրի 2018թ.-ի սեպտեմբերից սկսած` տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը: Երեկ, ահա, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է.

«Քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ, ըստ էության, կա քաղաքական կամք բոլոր անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու»: Այս հանձնաժողովի ղեկավարը Անի Սամսոնյանն է լինելու, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Այս մի քանի օրը Հայկ Մարությանի ցուցաբերած վարքագիծը, նրա վախվորած վարքագիծը, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների վարքագիծը, մեր ողջամիտ կասկածների վերաբերյալ բարձրացրած աղմուկը, բանավեճի հրավերը չընդունելու փաստը եւ այդ ամեն ինչը վկայում է այն մասին, որ մենք խնդիր ունենք»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել