ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարը ներկայացրեց Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը յոթ կետի շրջանակում։
ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեքստի հայերեն տարբերակի 5-րդ կետում նշվում էր, որ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավոր։
Հետո պարզվեց, որ նախարարն իր անգլերեն ելույթում նման բան չի ասել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվեց հայերեն տարբերակում հայտնված հատվածը, որը բացակայում էր նախարարի խոսքում։
Ըստ ամենայնի, իշխանությունները ցանկացել էին հայերեն տարբերակում ավելացնել ականջահաճո խոսքեր, որ երբեք չեն համարձակվի ասել միջազգային հարթակներից, իսկ վերջում ստիպված եղան հեռացնել այն: