Թեև Ժվանեցկին հարբեցող էր և կռվարար, սակայն դա չի նվազեցնում նրա հանճարեղությունը։ Նրա ցիտատները դրա ապացույցն են։
- Երջանի՞կ եմ։ Տարբեր ժամանակներում այս հարցին տարբեր ձև եմ պատասխանել, սակայն միշտ բացասական։
- Եթե դու վիճաբանում ես հիմարի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, նույնն էլ ինքն է անում։
- Արգելված բաներ չկան, կան բաներ, որոնք խորհուրդ չեն տրվում։
- Ցանկանում ես ամեն ինչ և միանգամից, բայց ստանում ես ոչինչ և անընդհատ։
- Իմաստունությունը ոչ միշտ է գալիս տարիքի հետ։ Լինում է, որ տարիքը գալիս է միայնակ։
- Բարին միշտ հաղթում է չարին, նշանակում է, որ ով հաղթել է, նա էլ բարին է։
- Միայն ծննդյանդ օրն ես իմանում, թե որքան անպետք իրեր կան աշխարհում։
- Մեզ ոչ ոք չի կարող շեղել ուղուց. մեզ համար մեկ է, թե ուր կգնանք։
- Ե՞րբ է զգացվում, որ ամբողջ աշխարհը խաբում է։ Երբ ինքնաթիռում հայտնում են, որ Մոսկվայի և Նյու Յորքի ժամային տարբերությունը ընդամենը 8 ժամ է։
- Խիղճ ունեցիր և արա այն, ինչ ցանկանում ես։
- Սողալու համար ծնվածը ամենուր է սողում։
- Ինչո՞ւ են անծանոթ կանանց մեջ այսքան շատ գեղեցիկները։
- Մեկ անհարմար շարժում, և դուք արդեն հայր եք։
- Սեփական գին իմանալը քիչ է, պետք է նաև պահանջարկ լինի։
- Որքան ուզում ես, գողացիր պետությունից, միևնույն է, քոնը չես վերադարձնելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել