Խոստովանեք, որ եթե երազ եք տեսնում և հիշում եք այն, ապա ամբողջ օրը փորձում եք գուշակել, թե ինչ է այն նշանակում։
Ներկայացնում ենք կանացի մի քանի երազներ, որոնք նշանակում են, որ մոտ ժամանակներում սեքս է լիենլու։
Վթար
Դուք վարորդ եք և երազում վթարի եք ենթարկվել։ Արթնանալուց հետո մաքրեք ճակատի սառը քրտինքը և պատրաստվեք սպասվող կրքոտ գիշերվան։ Շուտով ճակատագիրը ձեր ճանապարհը կխաչի անծանոթի հետ, որին դուք կսիրահարվեք առաջին իսկ հայացքից։ Ձեզ սպասում են կիրք, անմոռանալի րոպեներ և վայելք։
Ձմերուկ
Հիշում եք, չէ՞, որ այս հատապտղի ամենահամեղ մասը թաքնված է հաստ կեղևի տակ։ Դուք կտրում եք ձմերուկը, զգում եք նրա հաճելի բույրը, վերցնում եք մի կտոր և սկսում վայելել... Արդեն հասկացաք, որ այս երազը նշանակում է սեքս մեկի հետ, ով երկար ժամանակ չէր կարողանում խոստովանել, որ երազում է ձեզ հետ միայնակ մնալու մասին։ Այո՛, այո՛, երազում տեսած ձմերուկը վայելք է նշանակում։
Ռումբ
Եթե երազում տեսել եք, թե ինչպես է պայթում ռումբը, ապա նշանակում է, որ մոտ ժամանակներում ձեզ սպասվում է կրքերի անսպասելի պայթյուն։ Կարևորը աշխատեք չկորցնել ձեր գլուխը։
Օձ
Իրականում օձն այդքան էլ հաճելի կենդանի չէ, իսկ ահա երազում... Եթե երազում արևի տակ ջերմացող օձ եք տեսել, ապա նշանակում է, որ հաճելի երիտասարդի եք հանդիպելու, որի հետ շատ հաճելի գիշեր եք ունենալու։ Սակայն շատ մի վստահեք զուգընկերոջը, կրքից մի կորցրեք ձեր գլուխը, պատրաստ եղեք, որ նա կարող է ձեզ խայթել։
Պարեր
Երազում պարո՞ւմ եք։ Հնարավոր է, որ դուք թաքցնում եք ձեր սեքսուալ էներգիան։ Հանգստացեք, շուտով դուք կհանդիպեք զուգընկերոջ, ով «կպարի» ձեզ հետ և կսովորեցնի հաճույք ստանալ։